Հունվարի 1-ից Վրաստանում օտարերկրացիների համար բժշկական ապահովագրությունը կլինի պարտադիր

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության պահանջ օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են մուտք գործել երկիր:

Ապահովագրության բացակայությունը կհամարվի օրենքի խախտում, որի համար նախատեսված է 300 լարիի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում՝ կմերժվի օտարերկրյա քաղաքացու մուտքը Վրաստան: Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն հինգ հազար դոլար արժողությամբ շտապ ամբուլատոր ծառայությունները և 30 հազար դոլար արժողությամբ ստացիոնար բուժումը, ներառյալ՝ դժբախտ պատահարները, հանկարծակի հիվանդությունները և բժշկական տարհանումը:

Ապահովագրությունը պետք է գործի երկրի սահմանը հատելու պահից և տարածվի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է