Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների

Հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ կբաժանվեն «Ա» և «Բ» գոտիների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, 15 րոպեից ավելի կայանելիս՝ մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարել սկզբնապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:

Ընդ որում, օրավճարի, շաբաթական վճարի, ամսավճարի ու տարեկան վճարի դեպքում «Ա» գոտու ավտոկայանատեղիում կայանելու համապատասխան ժամանակահատվածի վճարը տարածվում է նաև «Բ» գոտու վրա», – նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել