Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում՝ հունիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը լուրջ անհանգստություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ գործողության կապակցությամբ

Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ