Հունիսի 17-ից կգործարկվի Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) – Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ՝ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ՝ մինչև Շորժա:

Related posts

Եթե ՀՀ-ում լիներ բռնապետություն, դուք ուղղակի պապանձնված կլինեիք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

2025-ի 4 ամիսներին պետությանը պատճառված վնասի մասով ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան 2024-ին պատճառված վնասն է