Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի ԱԳՆ-ի շենք

«Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենք:

Երթի մեկնարկին կազմակերպիչները նշեցին, որ Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմ իրավունք ժողովրդի անունից երկրի համար կարևորագույն հարցերում բանակցելու:

Նրանց խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող միջազգային հանդիպումների ֆոնին գնում են ասելու, որ իշխանության հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իշխանությունը ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի:

Այս պահին երթի մասնակիցներն ԱԳՆ-ի շենքի մոտ են, որտեղ կուտակված են ոստիկանական ուժեր:

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ անց ելույթների միջոցով փոխանցելու են իրենց ասելիքը:

Հարցին՝ կփորձե՞ն ոստիկանական պատնեշը հաղթահարել՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենց նպատակն այսօր շենք շրջափակելը չէ, այլ իրենց ասելիքը տեղ հասցնելն է: Նրա խոսքով՝ Հայաստան այցելող ցանկացած պատվիրակություն պետք է ժողովրդի շունչը տեսնի և զգա: «Այն օրակարգը, որ մեր ժողովուրդը հրապարակում ներկայացրել է, բոլորը դա պետք է տեսնեն և իմանան»,- նշեց Սաղաթելյանը:

Հունիսի 8-ին Հայաստան է ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հունիսի 9-ին ԱԳՆ-ում նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների մամուլի ասուլիսը:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ