Հունգարիան մինչև դեկտեմբերի կեսերը կարող է վավերացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները

Հունգարիայի կառավարությունը կարծում է, որ երկրի խորհրդարանը մինչև աշնանային նստաշրջանի ավարտը (դեկտեմբերի կեսերը) կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունները: Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի դաշինքը։

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն արձանագրությունների վավերացման մասին օրինագծերը խորհրդարան է ներկայացրել հուլիսի 14-ին, սակայն այդ հարցն օրենսդիրի օրակարգում դեռ չի ներառվել: Այժմ այն ընդգրկված է աշնանային նստաշրջանի օրակարգում: Հոկտեմբերի 24-ին հարցը կքննարկվի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմում են ներկայացրել: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից համապատասխան արձանագրությունները դեռ չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։

Related posts

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում