Կինը դանահարել է 56-ամյա տղամարդուն

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Ատղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։

Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի անդամների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։00-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աշոտ Մ․-ի ընկերոջ կինը՝ 29-ամյա Ռուզաննա Մ․-ն դանակով հարվածել է 56-ամյա Աշոտ Մ․-ին։

Ոստիկանները կասկածյալ կնոջը հայտնաբերել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան