Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը. Greek Diplomatic Life ամսագիրն անդրադարձել է Հայաստանի վարչապետի՝ Աթենք կատարած աշխատանքային այցին

Greek Diplomatic Life ամսագրի մարտին լույս տեսած համարում հրապարակվել է ծավալուն հոդված՝ նվիրված փետրվարի 27-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։ Հոդվածը վերնագրված է «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Նույն համարում է տպագրվել է նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։

Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թվականից և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական և հասարակական իրադարձությունները Հունաստանում։ Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում, նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում։

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին