Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Հորդանանն Իսրայելից անհապաղ հետ է կանչել իր դեսպանին, հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը և հավելել, որ դեսպանի վերադարձն Իսրայել կապված կլինի Գազայի դեմ իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հետ։

Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին նաև հանձնարարել է Իսրայելի արտգործնախարարությանը ծանուցել ավելի վաղ Հորդանանից հեռացած Իսրայելի դեսպանի վերադարձի անհնարինության մասին:

Երեկ իրենց դեսպաններին հետ են կանչել Չիլին և Կոլումբիան, իսկ Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Իսրայելի ԱԳՆ-ն Բոլիվիայի որոշումն անվանել է «կապիտուլյացիա ահաբեկչության հանդեպ»:

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել

Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ