Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի  դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:

Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են  եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին