Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար անցկացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացումը հնարավորություն կտա խթանել զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա մասնակցության ապահովումը: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 35 մլն դրամ, որից 15 մլնն կազմում է մրցանակային ֆոնդը, մնացածը նախատեսված է կազմակերպչական հարցերի համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն, կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը: Պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում` https://escs.am/: 10 կմ երկարությամբ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին ՝ Երևան-Էջմիածին մայրուղում (Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում): Այն կացկացվի երեք տարիքային խմբերի համար: Առաջին խումբը նախատեսված է 15-17 տարեկանների համար՝ 3 կմ երկարությամբ (մեկնարկը` Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից), երկրորդ խումբը՝ 18-35 տարեկան կանանց և 18-40 տարեկան տղամարդկանց համար, իսկ երրորդ տարիքային խումբը՝ 36 տարեկանից բարձր կանանց և 41 տարեկանից բարձր տղամարդկանց՝ 10 կմ երկարությամբ (2-րդ և 3-րդ տարիքային խմբերի մեկնարկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքից դեպի Էջմիածին քաղաքի կենտրոն):

Առաջին տարիքային խմբի հաղթողները կպարգևատրվեն նոութբուքերով, երկրորդ և երրորդ տարիքային խմբերի հաղթողները՝ 1-ին տեղ գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար դրամ և 11-20 տեղերը գրավածները՝ 50 հազարական դրամ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում