Հնդկաստանում ավելի քան 150 մարդ անհետ կորել է սառցահոսքի հետևանքով

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:
Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ առաջացրել բարձրլեռնային շրջաններում: Ավելի ներքեւ տեղաբաշխված Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքների ՀԷԿ-երն արտակարգ ռեժիմով բաց են թողնում ջուրը։ Այդպես իշխանությունները փորձում են կանգնեցնել ավերածությունները։

Սպառնալիքի տակ է այն աշխատողների անվտանգությունը, որոնք զբաղված են այդ շրջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային կամուրջների կառուցման նախագծերում, ինչպես նաեւ գետի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում: Ջրհեղեղի կապակցությամբ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանից ներքև գտնվող բնակավայրերը։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան