Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ զրույցն արդյունավետ է որակել

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Մշակույթի, շարժունության, կապերի, կրթության, ներդրումների, առևտրի զարգացման հարցերով արդյունավետ քննարկումներ ենք ունեցել։ Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին իրադարձությունների շուրջ»,- գրել է նա։

Related posts

Նոր Երզնկա-Աշտարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին