Հնդկաստանի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանի հետ զրույցն արդյունավետ է որակել

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Ուրախ ենք այսօր երեկոյան Դելիում ողջունել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Մշակույթի, շարժունության, կապերի, կրթության, ներդրումների, առևտրի զարգացման հարցերով արդյունավետ քննարկումներ ենք ունեցել։ Նաև մտքեր ենք փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային վերջին իրադարձությունների շուրջ»,- գրել է նա։

Related posts

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա

ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին

ԱԽ քարտուղարը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում անդրադարձել է Հայաստանի անվտանգային համակարգին