Հնարավոր է՝ Անկարան և Կիևը Թուրքիայի տարածքում համատեղ ԱԹՍ-ների շարժիչներ արտադրեն

Ուկրաինան և Թուրքիան դիտարկում են Թուրքիայի տարածքում ավիացիոն շարժիչների համատեղ արտադրություն դնելու հարցը, այդ թվում՝ ուղղաթիռների, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի համար։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին։

Ուկրաինան շարժիչներ է մատակարարում Bayraktar-ներն արտադրող թուրքական Baykar ընկերության արտադրած Akinci անօդաչուների համար։

Ուկրաինայում տարածք են փնտրում Baykar ընկերության հետ համատեղ ԱԹՍ-ներ արտադրելու գործարան հիմնելու համար։ Ենթադրվում է, որ Ուկրաինայում արտադրվելու են հենց Bayraktar-ներ, որոնք նույնպես կսարքավորվեն ուկրաինական շարժիչներով։

Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է, պայմանագիրը գնահատվում է $69 մլն:

Ուրուսկու խոսքով՝ թուրքական կողմը պատրաստ է ներդնում անել ԱԹՍ-ների գործարանի համար, իսկ ուկրաինականը պետք է ներկայացնի հարթակ, որտեղ կկառուցվի այն։

Նշվում է, որ նախկինում Թուրքիան համաձայն էր արտադրությունը դնել Ուկրօբորոնպրոմի գործարաններից մեկում, սակայն ավելի ուշ միտքը փոխել է։ Ուկրաինայի Baykar-ի գործարանում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և կոնստրուկտորներ, Ուկրաինան կստանա իրավունք անօդաչուն իրացնել թե ուկրաինական, թե այլ շուկաներում։

2019-ի ամռանը Baykar և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Իսկ մեկ տարի անց՝ 2020-ի ամռանը, հայտարարվեց, որ քննարկվում է Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան