Արսեն Թորոսյանն այցելել է վիրավորների բուժմամբ զբաղվող մարզային բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում