Հյուրանոցի ավտոկայանատեղիում մի խումբ կանայք վիճաբանել են, դանակահարվել է 28–ամյա կին․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին՝ հյուրանոցային համալիրի կայանատեղիում, մի խումբ կանայք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ 34-ամյա կինը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում 34-ամյա կինը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է վարույթը նախաձեռնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում