ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում