ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհը և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը դժվարանցանելի են բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա, Ապարան-Արագած ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գեղարքունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում, Վարդենյաց լեռնանցքում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Related posts

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը