ՀՀ տարածքում Ադրեջանի ԶՈւ անօրինական ներկայությունը խաթարում է տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը․ Միրզոյան

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը՝ հայտնում է ԱԳՆ-ն։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։

Հայաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, ԼՂ հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ:

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը