ՀՀ վարչապետի խորհրդականը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ

Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել