ՀՀ նախագահը և Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին:

Պատգամավորը նախագահին է ներկայացրել հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները: Կարևորվել է փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ:

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված