ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում

Հայկական դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով:

Գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նախագահն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին:

«Համոզված եմ, որ քննարկումները օգտակար կլինեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առանձին երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների համար և լուծումներ կգտնվեն օրակարգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը:

Գիտաժողովին, որին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվել է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվել են դրամավարկային և բյուջետային քաղաքականությունը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին ու թվային արժույթին վերաբերող հարցեր:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը