ՀՀ ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ինտենսիվ կրակոցների առնչությամբ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։

Միևնույն ժամանակ, պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը