ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը. Փաշինյան

ՀՀ ժողովուրդը խոսեց և կայացրեց իր որոշումը: Տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության ու խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով՝ կրկին վերագտանք իրար՝ որպես մի ամբողջություն: Այժմ հանրային ու ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է:

Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը: Առաջինը թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր: 2021-ին տեղի ունեցավ ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ՝ պողպատյա հեղափոխություն:

Ինչպես պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով