ՀՀ էկոնոմիկայի նախարարը JP Morgan-ի ներկայացուցիչների հետ քննարկել է միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 27-ին Լոնդոնում հանդիպել են JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշոր կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել