ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ բանակի զինծառայողների վարժանքներից՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ:

Հրթիռահրետանային ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը: Ճշգրիտ գործողություններով խոցվում են պայմանական նշանակետերը: Գերակա խնդիրն է վեր հանել զորախաղին ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը, կատարելագործել նրանց ներդաշնակումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը