ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ սահմանվում է երկրների գործընկերության ռազմավարական բնույթը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ:

«Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե՛ հայկական, թե՛ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։

Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով»,- ասվում է պարզաբանման մեջ:

Related posts

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

Հրդեհ Երևանի տներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է