ՀԾԿՀ-ն տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը

Հոկտեմբերի 8-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Որոշման մանրամասները հղմամբ՝ https://is.gd/PVXy41

Մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերի շուկայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները՝ դրանք զրոյացնելով, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան վաճառել օր առաջ շուկայում՝ մրցակցային գներով։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան