Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ․ Պուտին

Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:

«Հիմարներ, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այսպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պաշտպանել է և հիմա էլ պաշտպանելու է իր շահերը։ Միաժամանակ, շարունակել է նա, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ են դարձել, և այս ամենը հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

Related posts

Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ

Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ