Ինչպես է ԼՂ ՆԳ նախարարն «իրենով արել» ծառայողական շուրջ 20 ավտոմեքենաները

Նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ԼՂ վրա, և դրա հետևանքով ԼՂ բնակիչները ստիպված եղան լքել սեփական բնակավայրերը, Հայաստան տեղափոխվեց նաև պետական համակարգի ծառայողական (պետությանը պատկանող) մեքենաների մի մասը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ին հաջողվել է պարզել այդ մեքենաներից շուրջ երկու տասնյակի ճակատագիրը․ դրանք եղել են ԼՂ ՆԳՆ հաշվեկշռում և այժմ հայտնվել են (քողարկված պահվում են) ԼՂ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի մոտ:

«Հոկտեմբերի 11-ին Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ծառայողական մեքենաների մասով դեռևս չկա որոշում և դրանց հետագա տնօրինումը պարզ կլինի միայն համապատասխան որոշումներից հետո։

Այս ընթացքում ԼՂ ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանը, կարծես, յուրացրել է իր նախարարության ավտոպարկի մի մասը և պահում է մեքենաներն իրեն պատկանող տարածքում:

Նախ նշենք, որ ըստ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության՝ տարածքը, որտեղ այժմ պահված են մեքենաները, 2015 թվականից սեփականության իրավունքով պատկանում է հենց ԼՂ ՆԳ վերջին նախարար Կարեն Սարգսյանին»,- հայտնում է Fip.am-ը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Related posts

Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 4 մարդ է զոհվել, 17-ը՝ անհետ կորել. Reuters

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշանակվել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց

Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ