Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից

Առաջին ալիքը տեղեկացնում է՝ հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից:

Այցելե՛ք www.jesc.tv կայք,

դիտե՛ք բոլոր ելույթների նախադիտումները,

անվճար քվեարկե՛ք Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ քվեարկության առաջին փուլը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:59-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:59-ին, անմիջապես ուղիղ եթերի մեկնարկից առաջ։

Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը:

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ