Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Գեղադիր-Գառնի ավտոճանապարհին այրվում է խոտա­ծածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13:09-ին, մարել՝ 13:24-ին: Հացավան գյուղի վերջնամասում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Related posts

Ողբերգական ավտովթար. կա 3 զոհ և 4 տուժած

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է

ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ