Հարցաքննվել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները, համադասարանցիները. մանրամասներ 15-ամյա աշակերտի մահվան դեպքից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզի Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի ժամին 15-ամյա տղա երեխա է մահացել։

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել 15-ամյա երեխայի մահվան հանգամանքների վերաբերյալ:

«2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որ արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։

Նախնական տվյալներով 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:

Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Related posts

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում