Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի անունից շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ։

«Սա մեծ քայլ է առաջ, և մենք ակնկալում ենք դրա արագ ստորագրումը։ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության մեջ, ավելի մերձեցնել ամբողջ տարածաշրջանը և այն մոտեցնել մեր Միությանը»,- գրել է ԵՀ նախագահը X-ի իր էջում։

Related posts

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն