Հարվածները կլինեն կայծակնային. Պուտինը Ուկրաինայի հարցով նախազգուշացրել է Արևմուտքին

Եթե ինչ-որ մեկը ցանկանա դրսից միջամտել Ուկրաինայում իրավիճակին և ստեղծել ռազմավարական սպառնալիք, ապա հարվածները կլինեն կայծակնային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրենսդիրների խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այս հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացված են»,- ասել է Պուտինն ու ընդգծել, որ երկիրն ունի դրա համար բոլոր գործիքները, որոնցով այժմ ոչ ոք չի կարող պարծենալ։

«Բայց մենք չենք պարծենա, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք դրանք: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իմանան այդ մասին», – ասել է ՌԴ նախագահը:

Բացի այդ, ՌԴ ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անվերապահորեն կկատարվեն՝ պատմական հեռանկարում Ռուսաստանի և Դոնբասի ժողովրդին խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու համար։

Պուտինը նշել է, որ ոչ բարեկամ երկրները հենվել են ռուսաֆոբիայի և նեոնացիստների վրա և հետևողականորեն հակառուսականություն են ստեղծել հարևան պետությունում:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից