«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով վարչապետը փոխնախարարին գործուղում է Մոսկվա

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել է ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային գերատեչությունները կարգավորել են տարաձայնությունները Հարավկովկասյան երկաթուղու («Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն) գործունեության ոլորտում։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում