Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցելել է Երասխ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում:

«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- «Թվիթեր»-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Related posts

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

«Իմ Ախուրյան». համայնքի օրը՝ ազգային ավանդույթների, միասնականության և նոր ձեռքբերումների շուրջ

Փողոցներ, թափառող շներ ու տոնական միլիոններ․ Գյումրու ավագանու օրակարգը