Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադիր է սեպտեմբերի 14-ին տարածաշրջան այցելել

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտադիր է սեպտեմբերի 14-ին տարածաշրջան այցելել: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում հայտնել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը ճանապարհ է ընկել դեպի տարածաշրջան` աջակցելու խաղաղ երկխոսությանը»,– գրել է Բորելը թվիթերյան իր էջում։
Նա միաժամանակ նշել է, որ Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացում կոչ է արել թուլացնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը։ Ըստ Բորելի` անհրաժեշտ է անհապաղ խաղաղ երկխոսություն սկսել։

Related posts

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առևանգման հատկանիշներով. ՔԿ-ն՝ անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու մասին

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան