Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով

Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով այսօր հավաք է կազմակերպվել Երևանի Դիանա Աբգարի անվան այգում: Համացանցում տեսանյութեր ու ձայնագրություններ են տարածվել, թե ինչպես են Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցներին հավաքում՝ այնտեղ ուղղորդելու համար:

Հավաքին ներկա են եղել հոգևորականներ, այդ թվում Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Ելույթ ունեցողների թվում է եղել փաստաբան Արամ Վարդևանյանը, որը նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և ուրիշներ: Հավաքվածները երթով շարժվել են դեպի Նալբանդյան փողոց՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ գտնվում է Կարապետյանը։

Ի դեպ, հավաքի մասնակիցները կրել են միանման շապիկներ ու գլխարկներ՝ «մեր ձևով» գրությամբ:

Հիշեցնենք, Սամվել Կարապետյանը հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը եկեղեցու կողքին է. «եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- հավելել էր նա:

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան