Հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք

Հուլիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած և 3 մահվան դեպք:

Related posts

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է

Նախարար Ավանեսյանի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով