Հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է:

Related posts

Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. Գևորգ Պապոյան

Զրույցներ են տարվել ավելի քան 7 տասնյակ անձանց հետ. անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն