Հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի կազմը հետևյալն է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպան

Վ. Քոչարյան – Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վ. Հովակիմյան – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մ. Մելքոնյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Related posts

Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի

Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին