ՀԱՊԿ ուժերը ստանալու են ժամանակակից զինատեսակներ. ստորագրվել է փաստաթուղթ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները Ալմաթիում ստորագրել են մի շարք փաստաթղթեր՝ զորքերը առաջադեմ սպառազինություններով հագեցնելու և համատեղ ուսուցման վերաբերյալ, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, վերանայվել և ստորագրվել են փաստաթղթեր ՀԱՊԿ զորքերի բաղադրիչները սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և առաջադեմ մոդելներով հագեցնելու, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորման, ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների պատրաստման մեթոդաբանության կատարելագործման, ինչպես նաև ՀԱՊԿ թիրախային միջպետական ծրագրի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը հանդես է եկել «ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» զեկույցով։
Մասնակիցները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և դրա ազդեցությունը անդամ երկրների անվտանգության վրա։
Այսօրվա հանդիպմանը Հայաստանը չի մասնակցել, բայց դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան