ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում չեն մասնակցում ռազմական գործողությունների. Աբաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խաղաղապահ զորախումբը Ղազախստանում չի մասնակցում ռազմական գործողությունների, այն պատասխանատու է պետական ​​օբյեկտների պաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը՝ հաղորդում է ТАСС-ը:

«ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի առաքելությունը խաղաղապահ է»,- ասել է պաշտոնյան և հավելել, որ հունվարի 6-ին Ալմաթին ահաբեկիչներից մաքրելու գործողության մարտական ​​մասն իրականացվել է Ղազախստանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև նախարարության ուժերով։ «Գործողության արդյունքում քաղաքի բոլոր վարչական շենքերը մաքրվել են ահաբեկիչներից, բազմաթիվ զինյալներ ոչնչացվել են ու կալանավորվել, այժմ ճշտվում է նրանց ինքնությունը»,- նշել է նա:

Աբաևը հայտնել է նաև, որ ներկայումս հանրապետության բոլոր մարզերում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը՝ կայունացել։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը