Հանրապետության 233 համայնք սողանքային վտանգավոր տեղամասերում են. մշակվել է սողանքային ռիսկի կառավարման պլան

Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթները լայն տարածում ունեն։ Սողանքային տեղամասերի մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 4,1 %-ը։ Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլան՝ հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Այսօր հանրապետության 233 համայնք գտնվում է սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և կենսաապահովման այլ օբյեկտներ։
«Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենք գրանցված բոլոր սողանքային տարածքները քարտեզագրված, գույներով, թե որ սողանքները որ բնակավայրերի մոտ կամ հիմնական ճանապարհների մոտ են գտնվում և ինչին են սպառնում»,- ասում է Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանը:
ՆԳ նախարարության կողմից մշակման փուլում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կունենանք սողանքներին վերաբերող մի շարք միջոցառումներ, որոնք կվերաբերեն նաև մյուս տեսչություններին:
«2023 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը 2023-2026 թթ. համար: Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված են մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սողանքային ռիսկի կառավարման համակարգի զարգացումը, որի շրջանակներում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլանը»,-ասում է ՌՊՔՄՄՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետ, «Սողանքային աղետի կառավարման ծրագրի» շրջանակներում, 2004-2006 թթ. ևս բացահայտվել են սողանքային տեղամասեր, տեղադրվել են չափիչ սարքեր։ Այս պահին էլ ծրագրի և այլ միջոցառումների շրջանակում սողանքային մարմնի ակտիվության մասին տվյալներ են հաղորդվում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը։
Փորձագետի խոսքով՝ հազվագյուտ դեպքերում է, երբ սողանքը միանգամից ակտիվանում և սահում է: Դա տեղի է ունենում փուլ առ փուլ, ուստի մշտադիտարկման միջոցով հնարավոր է կանխատեսել և կանխարգելել այն։
«Եթե գիտենք սողանքային տեղամաս է, առավելագույնս չպետք է ծանրաբեռնել այդ հատվածը, այսինքն՝ իր վրա ոչ մի կառույցներ չպետք է լինեն, ոռոգումը և ջրերը կանոնակարգված պետք է լինեն, որպեսզի հնարավորինս քիչ ջուր մտնի այդ հատված»,-ասում է ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Եթե, այդուհանդերձ, սկսվել է սողանք, ապա պետք է հնարավորինս արագ լքել սողանքավտանգ տարածքը և հեռանալ անվտանգ վայր։
Ընդհանուր առմամբ՝ 2000-2024 թթ. ՀՀ-ում տեղի է ունեցել 178 սողանք, որոնց հետևանքով ունեցել ենք 7 զոհ, 5-ը՝ Տավուշում, իսկ 2-ը՝ Սյունիքում տեղի ունեցած սողանքների հետևանքով։
Կառավարության 2021-2026 թթ. գործունեությանն ուղղված միջոցառումների ծրագրով իրականացվում է սողանքային վտանգավոր 6 տեղամասերի հետազոտություն, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Արդյունքում կապահովվեն բնակչության պաշտպանությունը, շենք-շինությունների, ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը։

📌Աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարության շրջանակում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլան

Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթները լայն տարածում ունեն։ Սողանքային տեղամասերի մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 4,1/%-ը։

Այսօր հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ։

🔹«Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենք գրանցված բոլոր սողանքային տարածքները քարտեզագրված, գույներով, թե որ սողանքները որ բնակավայրերի մոտ են գտնվում կամ հիմնական ճանապարհների մոտ են գտնվում և ինչին են սպառնում»,-ասում է Աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Կարապետյանը:

ՆԳ նախարարության կողմից մշակման փուլում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո կունենանք սողանքներին վերաբերող մի շարք միջոցառումներ, որոնք կվերաբերեն նաև մյուս տեսչություններին:

🔹«2023 թ. հոկտեմբերի 5 ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը 2023-2026 թթ. համար: Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված են մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սողանքային ռիսկի կառավարման համակարգի զարգացումը, որի շրջանակներում նախատեսվում է հաստատել սողանքային ռիսկի կառավարման պլանը»,-ասում է ՌՊՔՄՄՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետ, «Սողանքային աղետի կառավարման ծրագրի» շրջանակներում, 2004-2006 թթ. ևս բացահայտվել են սողանքային տեղամասեր, տեղադրվել են չափիչ սարքեր։ Այս պահին էլ ծրագրի և այլ միջոցառումների շրջանակում սողանքային մարմնի ակտիվության մասին տվյալներ են հաղորդվում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը։

Փորձագետի խոսքով՝ հազվագյուտ դեպքերում է, երբ սողանքը միանգամից ակտիվանում և սահում է: Դա տեղի է ունենում փուլ առ փուլ, ուստի մշտադիտարկման միջոցով հնարավոր է կանխատեսել և կանխարգելել այն։

🔹«Եթե գիտենք սողանքային տեղամաս է, առավելագույնս չպետք է ծանրաբեռնել այդ հատվածը, այսինքն՝ իր վրա ոչ մի կառույցներ չպետք է լինեն, ոռոգումը և ջրերը կանոնակարգված պետք է լինեն, որպեսզի հնարավորինս քիչ ջուր մտնի այդ հատված»,-ասում է ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Եթե, այդուհանդերձ, սկսվել է սողանք, ապա պետք է հնարավորինս արագ լքել սողանքավտանգ տարածքը և հեռանալ անվտանգ վայր։

Ընդհանուր առմամբ՝ 2000-2024 թթ. ՀՀ-ում տեղի է ունեցել 178 սողանք, որոնց հետևանքով ունեցել ենք 7 զոհ, 5-ը՝ Տավուշում, իսկ 2-ը՝ Սյունիքում տեղի ունեցած սողանքների հետևանքով։

🔹Կառավարության 2021-2026 թթ. գործունեությանն ուղղված միջոցառումների ծրագրով իրականացվում է սողանքային վտանգավոր 6 տեղամասերի հետազոտություն, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Արդյունքում կապահովվեն բնակչության պաշտպանությունը, շենք-շինությունների, ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը։

📌Հետևեք մեզ նաև Տելեգրամում ➡️ https://t.me/rescueam

Опубликовано ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն / Rescue Service Четверг, 18 июля 2024 г.

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան