Հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրների լուծումներ տալ. Ավինյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա

Ամփոփեցինք Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին: Այդ մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյբուքի էջում։
«Ուրախ եմ, որ այս հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրներին լուծումներ տալ:
  • Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը:
  • Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը:
  • Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը:
  • Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:
  • Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը:
  • Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:
  • Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է