Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնելու են Չեխիա

Գյումրիում են գտնվում Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի պատվիրակները, որոնք վերջին նախապատրաստական փուլն են անցկացնում Հայաստան մարզական կազմակերպության մարզադպրոցում: Ապրիլի 24-ին Չեխիայում մեկնարկելու է միջազգային Ա կարգի Գրան պրի մրցաշարը, որը բավականին ուժեղ կազմ է հավաքել ու խորհրդանշական է, որ հենց Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է մեկնարկելու մեր ընտրանին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը վստահ է, որ մեր բռնցքամարտիկները դրսեւորելու են մարտական բարձր որակներ ու պայքարելու են յուրաքանչյուր մենամարտում հաղթանակի համար:

Related posts

Վարդապետյանը՝ ահաբեկչության փորձի բուն գործողությունների ժամանակագրության մասին

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը