Հայ-թուրքական սահմանի՝ Շիրակի մարզի հատվածում խուճապային տրամադրություն չկա

Չնայած համացանցում առկա խուճապին՝ շիրակավանցիներից շատերը վստահեցնում են՝ որեւէ արտառոց բան այսօր եւ երեկ հիմնականում չեն նկատել: Ասում են՝ իրենք էլ մյուսների նման համացանցից են իմացել Կարսում տեղի ունեցող զորավարժությունների մասին: Հայ-թուրքական սահմանի այս հատվածը հսկվում է ռուս սահմանապահների կողմից: Անի խոշորացված համայնքի Շիրակավան բնակավայրի վարչական ղեկավարը նշում է՝ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո գյուղացիներն ավելի ուշադիր են սահմանին տիրող իրավիճակին. զորավարժությունների համար ընտրված վայրը, իհարկե, գյուղացիներին մտածելու տեղիք տվել է, սակայն, շիրակավանցիների բնականոն կյանքը, ամեն դեպքում, չի փոխել:

Related posts

1738 ընտրող ունեցող 31/7 ընտրատեղամասում ընտրությունները անցնում են բնականոն հունով

Ահազանգ 31/9 ընտրատեղամասից․ հանձնաժողովը պարզաբանում է արձանագրված խնդիրը

31/6 ընտրատեղամասում ընտրողների հոսքը ակտիվ է․ գրանցվել է մեկ փոքր միջադեպ