Հայ դիրքապահները կանխել են Սև լճի հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձը. հակառակորդն ունի առնվազն 1 զոհ

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Related posts

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ շենքի առջև բողոքի ակցիա է անցկացվել

Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով. վարչապետը՝ Ազիզ Նասիրզադեին